Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

2011-ից համավճարի համակարգը կներդրվի խոշոր ԲԿ-ներում

2011-ից համավճարի համակարգը կներդրվի խոշոր ԲԿ-ներում

2011 թվականից մայրաքաղաքի խոշոր բժշկական կենտրոնները` «Արմենիա», «Նաիրի», «Գրիգոր Լուսավորիչ» և «Էրեբունի», կգործեն համավճարի համակարգով:

 

Այսօր այս մասին ասուլիսում ասաց ԱԺ Առողջապահության, մոր և մանկան հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մկրտիչ Մինասյանը:    


Բանախոսը հայտնեց` բյուջեի քննարկման ժամանակ նախարար Հարություն Քուշկյանը նշել է, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում` այս տարի փորձնական ծրագրով գործող համավճարի կարգը արդարացրել է իրեն ու լիարժեքորեն կրճատվել է ստվերային տնտեսությունը: Դրանով պայմանավորված` մյուս բժշկական կենտրոններում նույպես կգործի այս համակարգը:

 

Մ. Մինասյանը ասուլիսում հերքեց այն, որ քաղաքացիների կողմից բազմաթիվ բողոքներ են գրանցվում համավճարի համակարգի վերաբերյալ, ու հերքեց նաև այն, որ մասնագետների աշխատավարձերի բարձրացման հետ կապված խնդիրներ կան: Մ. Մինասյանը նշեց.

 

«Այն հիվանդանոցներում, որտեղ գործում է համավճարի համակարգը`մասնավորապես, «Արաբկիր» բժշկական կենտրոնում, բժիշկների աշխատավարձերը բարձրացվել են»: Նա համոզմունք հայտնեց, թե ստվերային վճարումները վերացել են:

 

Ասուլիսին ներկա «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Կարինե Հակոբյանը նշեց, որ հարկավոր է ոլորտում լուրջ փոփոխություններ կատարել: Ըստ նրա, հարկավոր է «Առաջին հիվանդանոցն» ու մի քանի ուրիշ հիվանդանոցներ պահպանվեն որպես հանրային հիվանդանոցներ: Սակայն Մ. Մինասյանը ասաց, որ դրանց փոխարեն կան «սպեցեֆիկ հիվանդանոցներ», օրինակ` Ուռուցքաբանության կենտրոնը, Տուբդիսպանսերը, Սրտաբանական կենտրոնը, որոնք ամբողջությամբ մնացել են ու մնալու են պետական ու գործելու են պետական պատվերի ներքո:

 

«Ժառանգության» կուսակցության ներկայացուցիչն իր հերթին նշեց, որ այսօր անպաշտպան են թե բժիշկները, թե հիվանդները:

 

«Այս տարիների ընթացքում չեմ տեսել, որ առողջապահության հարցերով զբաղվող հանձնաժողովը պաշտպանի թե բշկի, թե հիվանդի իրավունքը»,-ասաց Կ. Հակոբյանը: Նա նշեց, որ ավելի լավ կլիներ համավճարի փոխարեն առաջին հերթին մտածել առողջապահական ապահովագրության մասին:

 

Այս առումով, Մ. Մինասյանը ասաց, որ ապահովագրությունն ամբողջ աշխարհում ընդունված կարգ է ու այսօր Հայաստանում բժշկական ապահովագրության խնդիրը նույնպես քննարկման առարկա է: Մ. Մինասյանը վստահություն հայտնեց, որ այդ խնդիրը մոտակա երկու տարվա ընթացքում նույնպես լուծում կստանա: Ապահովագրությունը, ըստ նրա, հանրապետությունում բժշկության ապագա քայլն է:

 

Վերջում Մ. Մինասյանը նշեց, որ այսօր պատրաստվում է առողջապահության մայր օրենք, որում ներառվելու են ոլորտին վերաբերող բոլոր խնդիրներն ու հարցերը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ